ԿարևորՍպորտ

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Գյումրիում կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան նոր մարզադպրոց:

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ», «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ների, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ:

Որոշմամբ կբարելավվի նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի շենքային պայմանները, ինչպես նաև կապահովվի Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման գործընթացը։ Այդ աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 444111.7 հազ. դրամի չափով:

Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ուսումնամարզական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կառուցել նոր մարզակառույց ` Գյումրիի Մովսես Խորենացի 92 հասցեում:

Back to top button