ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Ռադիոլուրի հյուրասրահ». Փոփոխություններ Ադրբեջանի կառավարությունում, ինչ սպասել

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինչու հրաժարական տվեց Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը, ով է նրան փոխարինելու, ինչ փոփոխություններ են հնարավոր կառավարության կազմում եւ արդյոք դրանք կազդեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

«Եթե կառավարության փոփոխություն լինի, դա կխոսի լուրջ գործընթացների մասին »,- «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Նա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի փոփոխությունը քիչ հավանական է համարվում:

«Մամեդյարովը ամեռնափորձառուն է, նա Ալիևի եւ Պաշտպանության նախարար Հասանովի համեմատ ընկալվում է որպես ավելի չափավոր դիրքորոշում արտահայտող: Եթե Ադրբեջանի իշխանությունները գնան դրան, ապա Մամեդյարովին կփոխարինի ավելի կոշտ դիրքորոշում ունեցող մեկը»,- ասել է Տաթեւ Հայրապետյանը:

Back to top button