ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ես վճարում եմ հանուն Հայաստանի ապագայի. «Արժեքների հեղափոխություն»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ամուլսարի հարցը ոչ թե բնապահապանական, այլ աշխարհայացքային խնդիր է ՝ կարծում է «Արժեքների հեղափոխության» շարքի հեղինակ Վահե Հովհաննիսյանը:

Մի կողմում, ըստ նրա,  Հայաստանի հանրությունն է, որը մեկ տարի առաջ հեղափոխություն է արել,  նոր երազանանքեր ունի և հանքարդյունաբերությունն այդ երազանքների մեջ չէ: Մյուս կողմում  կառավարությունն է, որը նույնպես հեղափոխության մասնակից է  ու այդ արժեքների կրող, բայց ունի նաև պարտականություն՝ ապահովել Հայաստանի ինստիտուցիոնալ շարունակականությունը ու  օրենքի գերակայությունը:

«Եթե խնդիրը դիտարկենք ապագայի տեսանկյունից, հանգուցալուծման երկու տարբերակում էլ  կողմերը պարտվելու են. եթե Ամուլսարը շահագործվի,  պարտվելու է հանրությունը, եթե չշահագործվի, իրեն թուլացած է զգալու իշխանությունը»: 

Կա՞ այլ ճանապարհ: Վահե Հովհաննսիյանն առաջարկում է մտածել այն հարցի  շուրջ, թե  ինչ է պատաստ անել Հայաստանի հանրությունը և որքանով է իրեն պատասխանատու համարում ստեղծված իրավիճակի համար:

«Ուզում է ոչինչ չանել ու ունենալ  մաքո՞ւր Հայաստան, թե՞ ուզում է ինչ-որ բան անել: Հանրությունը, օրինակ,  կարող է միջոցներ հավաքել ու փոխհատուցել «Լիդիան»-ին: Ոչ ստանդարտ այս քայլով  մի քանի խնդիր կլուծվի: Հանրությունն իր ձեռքը կվերցնի հարցի լուծման բանալին ու հաղթած դուրս կգա այս պրոցեսից»:

Մանրամանսերը՝ «Արժեքների հեղափոխության» մեջ։

Արժեքների հեղափոխություն կամ ինչպես չայլասերել արժեքները. Վահե Հովհաննիսյան

Back to top button