Հասարակություն

Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում

Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում` ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ այն փորձնական է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց:

«3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,-նշված է գրառման մեջ։

Back to top button