Քաղաքական

Նոր ԸՕ ճակատագիրը հստակ չէ


Եթե սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով, ապա մտահոգությունները որոշ չափով կփարատվեն, թե հաջորդ խորհրդարանը կլինի միատար ու միահեծան:

Այս կարծիքն այսօր արտահայտել է քաղաքագետ Արմեն Վարդայանը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ ԸՕ-ի փոփոխություններով նախատեսված է, որ խորհրդարան պետք է անցնի առնվազն 4 քաղաքական ուժ:

Ըստ նրա՝ այդ պարագայում երեքը հակակշիռ կդառնան իշխանական բացարձակ մեծամասնությանը: Նոր Ընտրական օրենսգրքի ճակատագիրը, սակայն, այնքան էլ հստակ չէ:

Back to top button