ԿարևորՔաղաքական

Գագաթնաժողովը կգրվի Հայաստանի եւ մեր դիվանագիտության պատմության մեջ. Տիգրան Բալայան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Ֆրանկֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսը։ Մինչ այդ՝ գագաթնաժողովի այսօրվա նիստն անցկացվել է դռնփակ։

Գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտգործնախարարը:

«Կարող ենք արձանագրել, որ գագաթնաժողովը կայացավ եւ այն կգրվի Հայաստանի պատմության եւ մեր դիվանագիտության պատմության մեջ, որպես Հայաստանի պատմության մեջ ամենահաջողված անցվակացված միջոցառումներից մեկը»,- Ռադիոլուրի հետ զրույցում ասել է ՖՄԿ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Բալայանը կարեւորեց այս գագաթնաժողովը, քանի որ այստեղ չորս նոր երկիր եւ  կառավարություն դարձան ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ: 

ԱՄԷ-ն, Գամբիան, Մալթան և Ամերիկայի Լուիզիանա նահանգը դարձան կազմակերպության դիտորդներ, այսինքն ևս 4-ով ընդկայնվեց այս կազմակերպությունը:

«Դեռ շարունակվում է պլենար նիստը, ընդունվում են փաստաթղթերը. Երևանի հռչակագիրը, կոչը, պակտը: Կարելի է ասել, որ սա այն եզակի միջոցառումներից էր, որ տարբեր պետություններին 100 տարին մեկ բախտ է վիճակվում ընդունել և մենք այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի ժողովուրդը, ՀՀ քաղաքցիները ունեցան այդ արտոնությունը հյուրընկալելու և  շատ փայլուն կերպով իրականացնելու այսպիսի կարևորության միջազգային  միջոցում»,-ասել է Բալայանը:

Ռադիոլուրի հարցին, թե կան խոսակցություններ, որ թեժ է եղել պայքարը ՖՄԿ ընտրված գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի ու արդեն նախկին գլ. քարտուղար Միկաել Ժանի միջև, Տիգրան Բալայանն այսպես է պատասխանել.

«Այո կար պայքար գործող գլխավոր քարտուղարի և ընտրված գլխավոր քարտուղարի միջև՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար և ինչպես բոլոր որոշումները, այս որոշումը եւս ընդունվել է կոնսենսուսով, և դա ամենակարևորն է, քանի որ պահպանվել է միաձայնության, միասնության սկզբունքը կազմակերպությունում»:

Հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից

Back to top button