ԿարևորՀասարակություն

«S.O.S Սևան» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան՝ ԱԺ դիմաց

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան կգումարվի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման համար:

Միաժամանակ այս պահին ԱԺ դիմաց բողոքի ակցիա են անցկացնում «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները՝ ի պաշտպանություն Սևանա լճի:

Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ ունեցել է 13 վարչապետ,  Հայաստանի Հանրապետությունը 1991-2014 թվականներին 13 վարչապետ: 1961 թվականից մինչ օրս Հայաստանում 18 կառավարություն է փոխվել, սակայն Սեւանա լճի ջրի մակարդակի հարցը դեռեւս լուծված չէ:

Ավելի վաղ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել քննարկելու «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այդ նախագծով պետք է թույլ տրվի Սևանից ոռոգման նպատակով լրացուցիչ 40 միլիոն խ/մ ջուր բաց թողնել:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել և որոշել հարցն ընդգրկել ԱԺ լիագումար նիստում:

Back to top button