Տնտեսական

Ինչո՞ւ են եղեգիսցիները պահանջում գյուղապետի հրաժարականը


Արդեն  մեկ ամիս է Վայոց  Ձորի  Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները շրջապատել են գյուղապետարանի շենքը:

Նրանք պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում խոշորացված բնակավայրի ղեկավար Արթուր Ստեփանյանը հաստատել է՝ գյուղացիներն  իր հրաժարականը պահանջում են, բայց թե ինչու, գյուղապետն ու գյուղի բնակիչները տարբեր պատճառներ են նշում:

Բնակիչներն ահազանգում են՝ Եղեգիս գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի պատճառով զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից:

Գյուղացիները հայտարարում  ու պահանջում են՝ պետք է տեսնեն ՀԷԿ-երի կառուցման թույլտվության  բոլոր փաստաթղթերը:

«Գյուղապետարանի շենքն իսկապես շրջափակված է»,- «Ռադիլոուր»-ի հետ զրույցում ասում է բնակավայրի ղեկավարը՝ Արթուր Ստեփանյանը: Միայն թե  վստահեցնում է, որ գյուղացիները այլ պահանջ ունեն:

Ասում է՝ քանի որ համայնքը խոշորացվել է, գյուղացիները ցանկանում են, որ համայնքի ղեկավարը իրենց գյուղից լինի: Գյուղապետին փոխանցեցինք գյուղացիների՝ մեզ ներկայացրած պահանջը:

«Ռադիոլուրի» զրուցակիցն ասում է՝ ինքն  անձամբ դեմ է փոքր հէկ-երի կառուցմանը, կարծում է, որ ընդհանրապես որևէ թույլտվություն պետք է չտրվեր, սակայն, դրանք արդեն կան:

Այս դեպքում  թույլտվություն արդեն կա, մնում է  պարզել՝ համապատասխանո՞ւմ են դրանք բնապահպանական նորմերին, թե՞ ոչ: «Ռադիոլուրի» զրուցակիցը Ազգային ջրային համագործակցություն հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան  Արևիկ Հովսեփյանն է:

Մասնագետը փաստում է՝ անթույլատրելի էր գետերը խողովակների մեջ վերցնելը: Հենց այս  պատճառով է, որ Հայաստանում գետերի մեծ մասն  ուղղակի ցամաքել է:

Արդեն երկու օր է «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության մի խումբ անդամներ  երթ են սկսել: Ախթալայից  դեպի Թումանյան քայլելով՝ մերձակա համայքների  բնակիչներին իրազեկում են Դեբեդի վրա  Շնող ՀԷԿ –ի կառուցման մասին:

Նախագծի համաձայն, շահագործման հանձնվելուց հետո այն կարտադրի Հայաստանի ներքին սպառման էլեկտրաէներգիայի մոտ 5 %-ը։ Նախնական հաշվարկներով, նախագծի արժեքը կկազմի շուրջ 160 մլն դոլար: Բնակիչները նախագիծը կործարար են համարում:

Հայաստանում ընդհանուր առմամբ, շահագործվում է 184 փոքր ՀԷԿ, կառուցվում է ևս 36-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button