Հասարակություն

Բնակչության աճի միտումները շարունակվում են մտահոգիչ մնալ

Աշխարհի բնակչության թիվը հատել 7  միլիարդի շեմը: Միայն ԵՄ երկրների բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 1 մլն-ով:

Հայաստանում, ըստ լավագույն սցենարի,  բնակչության թիվը 2050 թվականին կարող է  հասնել  3.1 միլիոնի:

Այսօր հրապարակված հետազոտության  արդյունքները փաստում են, որ բնակչության աճի միտումները շարունակվում են մտահոգիչ մնալ:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ աշխատանքի ու  սոցիալական հարցերի նախարարությունը միասին հետազոտություն են իրականացրեԼ և ուսումնասիրել  Հայաստանում  բնակչության վերարտադրողական վարքագիծը 2017 թվականին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանը, ներկյացնելով արդյունքները,  տեղեկացնում է, որ հայաստանցիների մեծ մասը ցանկանում է  երեք երեխա ունենալ, բայց  արտագաղթի աճի տեմպերը, աշխատանքի բացակայությունը կամ ցածր վարձատրությունը շարունակում են խոչընդոտող գործոններ լինել:

«Ամուսնական զույգերը հիմնականում ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն նրանց մեծ մասը՝  հարցվածների շուրջ 50 տոկոսից ավելին ունեցել է երկու երեխա, 20,5 տոկոսը՝  մեկ երեխա,  միայն 18,5 տոկոսն է ունեցել  3 երեխա: Եւ կանայք, և տղամարդիկ՝  համապատասխանաբար՝ 42,8 և 38,6  տոկոսը, նախընտրում է ունենալ երեք երեխա, տատիկ-պապիկները ևս ցանկանում են, որ իրենց զավակները  3 և ավելի երեխա ունենան:  Սակայն կան  խոչընդոտներ, որոնց պատճառով ամուսնական զույգը հետաձգում է հաջորդ երեխան ունենալու որոշումը:  Պատճառը՝  աշխատանքի կամ արժանի վարձրատրության բացակայությունն է, դրան հաջորդում է երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը»:

Հարցին, թե   ինչու են ցանկանում  հենց երեք երեխա ունենալ, հարցվածների շուրջ 27 տոկոսը պատասխանել  է, որ դա կապահովի ընտանիքի ամրությունը, 12 տոկոսը գտնում է՝  այդպես ընդունված է  հայկական  ընտանիքներում, իսկ  ծուրջ 10 տոկոսը կարծում է՝, որ երեք երեխա ունենալը ժամանակի թելադրանքն է, այսինը՝ մոդայիկ է: Ըստ հարցվածների, պետության քաղաքականությունը պետք է միտված լինի կայուն զբաղվածության ապահովմանը, ֆինանսական աջակցությանը:

Ծնելիությունը խոչընդոտող   խնդիրների թվում  հարցվածները նշել են նաեւ երեխայի խնամքն ու աշխատանքը դժվար համետեղելը: Շարունակում է արդիական մնալ դայակաների ինստիտուտի կայացումը, երեխաների դաստիարակման հարցում հայրիկների ներգրավվածությունը:

Եվ այսպես, 2017-ի հունվարի 1-ից  մինչև այս տարվա նույն ժամանակահատվածը Հայաստանի բնակչությունը նվազել է 13 200-ով: Ըստ 2017-ի հունվարի 1-ի, 2 միլիոն 986 հազար բնակչի փոխարեն, այս տարվա հունվարի 1-ին հանրապետությունում հաշվառվել է 2 միլիոն 972 հազար մարդ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը նշում է, որ լավատեսական սցենարի դեպքում  Հայաստանի բնակչության թիվը 2050 թվականին կհասնի 3 միլիոն 100 հազարի, նույն միտումների պահպանման դեպքում՝ 2 մլն, ըստ վատատեսական սցենարի դեպքում՝ 1.7 մլն-ի: Հաշվի չեն առնվել մեր երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք , ըստ փորձագետի, կարող են ապահովել ներգաղթ, եւ ծնելիության աճ:

« Ինչ-որ քայլեր իրականցվում են, սակայն  մեր ռեսուրսները սահմանափակ են: Մեկ այլ կարեւոր գործ, որը հավատն է մեր երկրի եւ ապագայի նկատմամբ, որը Նոր Հայաստանում նոր իրավիճակում մեզ կօգնի»:

Հետազոտությունն  իրականացվել է Երևանում և 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ամենակարևոր խնդիրը՝ հատկապես սահմանամերձ գյուղերում արտագաղթի ցուցանիշներն ավելի բարձր են: Իսկ դրա հետևանքը ծնելիության ցածր ցուցանիշն է:

Ցուցադրել ավելի
Back to top button