Հասարակություն

Պաշտպանության բանակում վերացվել է տնից 50 կմ հեռավորությամբ ծառայության պահանջը

2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ: Համաձայն դրան, վերացվել է  բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված  նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:

Որպես հավելում նշենք, որ նոր կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:

Back to top button