ԿարևորՍպորտ

Աշխարհի գործող չեմպիոնը դուրս մնաց Մունդիալ 2018-ից

Աշխարհի առաջնության F խմբում կայացան խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները: Կայացավ անհավանականը՝ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից:

Գերմանացիների և հարավկորեացիների միջև հանդիպման ավելացված ժամանակում ասիացիները 2 գոլ խփեցին և 2-րդ պարտությունը պարգևեցին Գերմանիային:

90+4-րդ և 90+6-րդ րոպեին ընդունած 2 գոլ և Բունդեսթիմը ձախողվեց: Գոլի հեղինակ դարձան Կիմ Յոն Գոնը և Սոն Հին Մինը: Յոահիմ Լյովի թիմը 3 խաղերում 3 միավոր է վաստակում և եզրափակում խումբը:

Զուգահեռաբար կայացած խաղում Շվեդիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Մեքսիկային: 6 միավորով 1-ին հորիզոնականով փլեյ-օֆ է դուրս գալիս Շվեդիան, 2-րդ տեղով՝ Մեքսիկան:

2010 թվականից ի վեր Աշխարհի չեմպիոնը հաջորդ Մունդիալի ընթացքում չի կարողանում դուրս գալ խմբից: Սա նման 4-րդ դեպքն էր:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button