Հասարակություն

Հարգանքի տուրք՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կուսակցության այլ անդամների հետ միասին այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկում: Ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

 

 

Back to top button