Քաղաքական

«Վերեւներից» չեմ ուղղորդվել. Ելիզավետա Դանիելյան

ԱԺ-ն այսօր Սահմանադրական դատարանի դատավոր  էր ընտրում: Թեկնածուն Ելիզավետա Դանիելյանն է, ով առաջադրվել էր  Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Ու մինչ կպատասխաներ հարցերին՝ հանդես եկավ ելույթով, հորդորեց ներկաներին   քվեարկել խղճի մտոք:

Հարցերի հերթը պատգամավորներն էր։

«Ծառուկյան»  խմբակցությունից Միքայել Մելքումյանը շատ ուղիղ հարց ուղղեց՝ ակնկալելով անկեղծ պատասխան:

Ելիզավետա Դանիելյանն էլ  հայտարարեց, որ չի  պատկերացնում, որ անկեղծությունը անպայման այն պատասխանը տալն է, որը մոդայիկ կլիներ։ Խափանման միջոցների փոփոխության մասով՝ Դանիելյանը նկատեց, որ դա այն պատճառով է, որ դատարաններն սկսել են բնականոն աշխատել:

Այս գործով, երբ կալանքի տակ գտնվողների խափանման միջոցները սկսեցին փոխվել, դատախազները դրանք պատճառաբանում էին, որ երկրում քաղաքական իրադրություն է փոխվել, ամբաստանյալները նոր իշխանությունների համար վտանգ չեն ներկայացնում։

«ԵԼՔ»  խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ որևէ առարկություն չունի  դատավորի ու  նրա մասնագիտական  որակի, գիտական գործունեության  վերաբերյալ: Սակայն իր պատկերացումներն այլ են եղել. խորհրդարան պետք է ներկայացվեր  այնպիսի դատավոր, որն աչքի  է ընկել, չի նմանվել մյուսներինն եւ հենց այդ հանգամանքն է բերել թեկնածուին այստեղ:

«Պատգամավորները փնտրտուքի մեջ են: Նրանք փնտրում են այն յուրահատուկը, այն տարբերությունը, որը դուք կունենաք մյուսների նկատմամբ: Չգիտեմ՝ ով գտավ, ով չգտավ, բայց ինձ համար կարևոր է, որ եղած դատական պրակտիկայում դուք լինեիք աչքի ընկած: Մենք  ունենք երկու տարբերակ՝ կա՛մ այնպես  անել, որ չընտրվի դատավորը, սպասենք  հաջորդ թեկնածուին, կա՛մ ընտրել թեկնածու, որը շատ չի բավարարել, բայց դե թեկնածու է, ընտրենք»:

Մարուքյանը նշեց, որ կցանկանար այնպիսի թեկնածու տեսնել, որին հանգիստ կկարողանար ընտրել, իսկ  հիմա  այդ հանգստությունը չունի:

Հակառակ Էդմոն Մարուքյանի՝ հանգիստ էր ՀՀԿ- ական պատգամավոր Ռուստամ Մախսուդյանը, ով հայտարարեց, որ իրենց համար շատ կարևոր է, որպեսզի  ապագա ՍԴ անդամը կարողանա ԱԺ ընդունած օրենսդրական ակտերի ու  սահմանադրականության միջև հակասությունները մեկնաբանել սահմանադրական իրավունքի ամբողջ տրամաբանությամբ:

ՍԴ-ն կարող է  շահել Դանիելյանի ներկայությամբ՝ ասաց  Ռուստամ Մախմուդյանը՝ առաջարկելով քվեարկել Ելիզավետա Դանիելյանի օգտին: ՍԴ դատավորի ընտրությունը տեղի կունենան  հունիսի 13-ին:

Back to top button