ԿարևորՀասարակություն

Կոռուպցիայի դեմ 0 հանդուրժողականություն. հայտարարել է Արդարադատության նախարարը

Նոր ձևավորված կառավարությունն ինչպե՞ս է պատկերացնում դատական իշխանության առողջացումը, ի՞նչ գործիքներով է պատրաստվում պայքարել կոռուպցիայի դեմ: Արդարադատության նախարարն  այսօր հայտարարել է կոռուպցիայի դեմ 0 հանդուրժողականության մասին  և բացատրել, թե որոնք են լինելու միջոցները:

Խնդրով մտահոգ հասարակական կազմակերպություններն էլ ներկայացրել են այն հիմնական առաջարկները, որոնք կարևոր են համարում արդյուքներ ունենալու համար: Դրանցիաց հիմնականը կոռուպցիայի հետեւանքով պատճառված ակտիվների վնասի վերականգնում ն է և վերադարձը պետբյուջե:

 

Գործելու է ոչ թե կոռուպցիայի, այլ անմեղության կանխավարկածը ՝ նոր կառավարությունն այս սկզբունքով է տանելու հակակոռուպցիոն քաղաքականությունը:  Արդարադատության նախարարը  Արտակ Զեյնալյանն ասում է, որ դատական համակարգի առողջացման հարցում ապավինելու են  Բարձրագույն դատական խորհրդի պրոֆեսիենալիզմին:

«Այդ հարցում մեծ անելիք ունի Բարձրագույն դատական խորհուրդը»:

Բարձրագույն դատական խորհուրդը սահմանադրական նոր մարմին է, որը ձևավորվել է վերջերս: Այն կայացնելու է ամենակարևոր որոշումները դատական համակարգում՝ հաստատելու  է դատավորների թեկնածությունները, խորհրդարանին է  առաջարկելու   Վճռաբեկ դա֊տա֊րանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների թեկնածությունները, լուծելու  է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունների դադարեցնելու հարցերը:

Ի դեպ, փետրվարին, երբ խորհրդարանում ընտրվում էին ԲԴԽ 10 անդամներից 5-ը, «Ելք»-ը վերապահումներ ուներ թեկնածուներից առնվազն 2-ի նկատմամբ:  Խմբակցության ղեկավարը հայատարարել էր, որ դեմ քվեարկելու որոշում ունեն Գագիկ Գարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածություններին: Այսօր կառավարության անդամ դարձած Ելքի ներկայացուցիչն այդ վերապահումները չի կարևորում:

«Բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է և այն աշախատում է: Որոշումն ընդունվել է Ազգային ժողովի կողմից և բոլորի կողմից ընդունված որոշում է ՝ այդ թվում դեմ քվեարկածների»:

Եթե տարվա ընթացքում պաշտոնատար անձի գույքը կամ եկամուտներն  էականորեն   աճել են և ողջամտորեն չեն  հիմնավորվել, ապա նա պետք է առնվազն հիմնավորումներ ներկայացնի, առավելագույնը՝ քրեական պատասխանատվության ենթարկվի:  Քրեական օրենսգքորւմ այս դրույթն ամրագրվել է  դեռևս 2016-ի դեկտեմբերին, ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսի 1-ից: Այս ընթացքում որևէ պաշտոնյա ապօրինի հարստացման համար պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ տարիներ շարունակ հայտարարագրերի  ուսումնասիրությամբ զբաղվել է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը: Հայտարարագրերը պետք է լրջորեն ուսումնասիրվեն ՝ ասում է  Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար Վարդան Զադոյանը և բացատրում, թե ինչպես են փորձում լրացնել բացը:

Ապրիլի 9-ից հետո Սահմանադրության պահանջով պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Դրա ձևավորման համար 50 օրյա ժամկետ էր նախատեսվում: Արդեն ակնհայտ է, որ նշած ժամկետներում հանձնաժողովը դժվար թե ձևավորվի:

Արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններով կփորձի փոխել  ոչ միայն ժամկեները, այլ նաև կ հանձնաժողովի բնույթը:  Նախորդ կառավարությունը նախընտրել էր   հանձանաժողովի կանխարգելիչ մոդելը, նորը կառավարաւոյթւոնը ՝ ունիվեևրսալի կողմնակիցն է: Սա նշնակում է, որ հակակոռւպցիոն հանձնաժողովը կուենանա օպերատիվ հետախուզական ու քննչական գործառույթներով։

Ունիվերսալ մարմնի ստեղծումը նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկն է: Կարեն Զադոյանը հույս ունի, որ կյանքի կկոչվեն  ոչ միայն այս, այլ նաև մյուս  առաջարկները: Դրանցից հիմնականը կոռուպցիայի հետեւանքով պատճառված ակտիվների վնասի վերականգնում ն է, դրանց վերադարձը պետբյուջե, ինչ համար  երկու ճանապարհ կա` քաղաքացիական , երբ պաշտոնյան պետությանն է վերադարձնում գողոնն ու ազատվում պատասխանատվությունից և քրեական , երբ պաշտոնյան  նաև քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Թե այս ուղիներից որը կընտրի Հայաստանի նոր գործադիր իշխանությունը, արդարադատության նախարարը չհստակեցրեց` ասելով, որ հարցը  դեռ քննարկման փուլում է, բայց վստահեցրեց, որ այդ պայքարի հարցում իրենք վճռական են ու պատրաստակամ։

Back to top button