ԿարևորՀասարակություն

Մահացել է բանկի վրա հարձակման ընթացքում տուժած ոստիկանը

Այսօր «HSBC բանկ Հայաստան»-ի Երևանի Կոմիտասի պողոտա- Գյուլբենկյան խաչմերուկի մասնաճյուղի վրա զինված հարձակուման հետևանքով  երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ, այսօր «HSBC բանկ Հայաստան»-ի երևանյան մասնաճյուղերից մեկի վրա զինված հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Ոստիկանության հաղորդագրությունում ասված է, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ HSBC բանկի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Երևան քաղաքի Ոստիկանության վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյանը տուժածների մասին տեղեկություններ փոխանցեց:

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը դանակով, նռնակով, հրացանով զինված ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, որը նույնպես մահացել է:

Back to top button