ԿարևորՔաղաքական

Բանակցությունների 2-րդ փուլը՝ վաղը 12․00-ին

Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը,-այսօր հրավիրած հանրահավաքին ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝

ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է քննարկվում։

Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը, որևէ գործարք չի կարող կատարվել ժողովրդի թիկունքի հետևում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը տեղի է ուենալու մայիսի 1-ին:

Back to top button