ԿարևորՔաղաքական

Սումգայիթի ջարդերը պետք է դառնան Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական առանցքը. Լ. Ալավերդյան


1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած ջարդերից անցել է 28 տարի, բայց այդ դեպքերն իրենց իրական բնութագրական անունը չեն ստացել:

Արդյո՞ք ճիշտ կլինի 1988-1992 թվականներին տեղի ունեցած հայկականի կոտորածները դարձնել ղարաբաղյան հիմնահարցի առանցքը, բարձրացնել փախստականների հարցը։ Պատասխանը փորձել է գտնել «Ռադիոլուրը»

 

 

Բաքվում ծնված «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը քաջատեղյակ է 1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերին։ Ասում է՝ անգամ օրն էր հատուկ ընտրված, հայերն այդ օրը շատ ճոխ սեղանների շուրջ նշում էին հին Նոր տարին:

Բայց պատմական փաստերը  վերապատմել չի ուզում: Ասում է՝ Բաքվի ու Սումգայիթի ջարդերը պետք է դառնան Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական առանցքը: Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ունի իր առաջարկները:

Առաջինը՝ պատշաճ ուսումնասիրել եղած փաստերը, դրանք մտցնել ակադեմիական գրքերի մեջ: Երկրորդ առաջարկն արդեն ուղղված է խորհրդարանին:

«Վերջապես պետք է ընդունել մի փաստաթուղթ, որով կհստակեցվի առնվազն այն, ինչ հստակեցրել է Սովետական Հայաստանի գերագույն խորհուրդը 88 թվականին, 89 թվականին, 91 թվականին: Այդ ակտերում ջարդերը բնութագրվել են հենց որպես ցեղասպանություն»:

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը գնում է ճիշտ ուղիով՝ պնդում է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Բաքվի, Սումգայիթի դեպքերը դարձնել Արցախյան հարցի հիմնական առանցք Իսագուլյանը սխալ է համարում: Առավել ևս սխալ է բանակցությունների սեղանին դնել այս դեպքերը, փախստականների հարցը՝ ասում է:

Անցած տարիների ընթացքում այս կոտորածների մասին ինչո՞ւ չխոսվեց միջազգային բարձր ատյաններում։ Հարցին խորհրդական-խորհրդատուն պատասխանում է:

Կդառնա՞ն այս դեպքերը ղարաբաղյան խնդրի լուծման առանցք, թե՞ ոչ, բայց թե Թուրքիայում 20- րդ դարասկզբին, թե Ադրբեջանում 20- րդ դարավերջին իրականացված ջարդերն իրենց ձեռագրերով չեն տարբերվում:

Երկուսն էլ իրականացվել է անզեն ու խաղաղ բնակչության դեմ, երկուսն էլ էթնիկ հողի վրա: Այս երկու դեպքերում էլ իրականացնողը մերժում է իր համամարդկային և միջազգային նորմերին հակասող վայրագ գործողությունները:

Back to top button