Մշակույթ

Համերգներ նաև մայրաքաղաքից դուրս

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:

Հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 29-ին Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտում:

Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտությունունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:

Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարներիասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Back to top button