Տնտեսական

Կարող ենք նաեւ երկնիշ տնտեսական աճ գրանցել, ասում է տնտեսագետը

lenabadeyan

Տնտեսագետության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով` տեղին է վարչապետի քայլը՝ ԵՏՄ տարածքում ռուբլիով առեւտուր անելու առաջարկի կապակցությամբ: Ասում է, ռուբլին այնքան է արժեզրկվել, որ Հայաստանին ձեռնտու է հենց ռուբլիով գնել տարատեսակ հումքն ու էներգակիրները: Այսօր տնտեսագետը վերլուծել է տնտեսության խոցելի կողմերն ու նաեւ առանձնահատկությունները: Որոշ անհաջողությունների համար մեղադրում է միջազգային կառույցներին, ասում է «արջի ծառայություն են մատուցել» իրենց կանխատեսումներով:  Տարիներ շարունակ կանխատեսում են հսկայական անկում, իրականում դա տեղի չի ունենում, բայց աշխարհում որեւէ լուրջ գործարար չկա, ով գրպանը բացի եւ ներդրումներ անի անկումներ սպասող տնտեսության մեջ, ասում է Թաթուլ Մանասերյանը:

 

Չորս տոկոս տնտեսական աճի փոխարեն կարող ենք գրանցել նույնիսկ երկնիշ տնտեսական աճ: Այս հեռանկարին հավատում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանաերյանը, իհարկե, եթե իրականացվեն մի շարք կարեւորագույն քայլեր:

Մի կողմ դնելով հանրահայտ խնդիրները՝ արտագաղթ, ներդրումների խրախուսում, աշխաTatul Manaseryanտուժի վարձատրություն եւ այլն, անցնենք ավելի քիչ քննարկված խնդիրներին: Ասենք՝ ինչո՞ւ օրինակ Հայաստանն անհաղորդ մնաց վերջերս ԵՏՄ շրջանակներում Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի ղեկավարության քննարկումներին, երբ բաց տեքտով բանակցում էին կոնկրետ կաթնամթերքի, մսամթերքի, այլ ապրանքների ներկրման ու այլ հարցերի շուրջ:

Թաթուլ Մանասերյանը երբեք չի հավատացել, որ ԵՏՄ շրջանակում Հայաստանի ճանապարհը հարթ է լինելու, բայց տեղեկություններ ունի, օրինակ՝ ղազախ գործընկերների կողմից Հայաստանի կաթնամթերքի արտադրության գծով բավականին լուրջ հետաքրքրություն կա, թեպետ նույն Ղազախստանը պարտավորված է այլ կառույցներով սերտորեն համագործակցել նույն Ադրբեջանի հետ:

Այնպես որ, ԵՏՄ շրջանակներում Հայաստանն ամեն դեպքում պետք է զգուշվոր լինի: «Խորքային գործընթացները մեզ հուշում են, որ մենք պետք է լինենք շատ զգուշավոր, գործնական, պրագմատիկ: Հայաստանը պետք է անպայման իր առանձին օրակարգը ձեւավորի՝ ելնելով հեռանկարային ազգային շահերից»,- ասում է։

Պետության թույլ տրված սխալներից տնտեսագետն առանձնացնում է մեկը եւ ասում, որ այդ օղակն ամբողջությամբ կառավարության աշխատանքներում բացակայում է: «Վերջապես հիմա օրենքի ուժ է ստացել ազատ տնտեսական գոտիների մասին առաջարկը: Բայց դրա մասին կառավարությունը չի բարձրաձայնում, չի գովազդում, չի բացատրում ոչ միայն այստեղի գործարարներին, այլեւ դրսի գործարարներին, որ եթե դուք գաք ու այդ գոտում ներդրումներ անեք՝ ուղղակի ազատվում եք էսինչ հարկերից: Սա գումարների հետ կապված չէ, այդտեղ գոնե ներդրումները մենք պարտավոր ենք ապահովել: Մեկ- երկու օրինակ նաեւ պետության աջակցությամբ պետք է իրականացվի ներդրումներ, պետության պատասխանատվությամբ եւ հսկողությամբ, որպեսզի դա վերածվի երեւույթի»,- ասում է Մանասերյանը:

Կառավարության ակտիվ մասնակցությունը տնտեսագետն ակնկալում էր նաեւ Հայաստանի Էլեկտրական ցանցերի խնդրի հետ կապված: Ավելին՝ պնդում է, որ ընկերությունը պետք է ազգայնացվեր, ոչ թե վաճառվեր մեկ այլ սեփականատիրոջ։

«Ես ենթադրում եմ, որ ներկա սեփականատերը, խուսափելով անախորժություններից, ինքն է նախաձեռնել վաճառքի գործընթացը: Կառավարության եւ հարկատուների ուսերին դնել վնասները՝ համարում եմ ոչ պարկեշտ գործարար վարվելակերպ: Առավել եւս անընդունելի է,որ նախորդ կառավարությունը համաձայնել էր փոխհատուցել վնասները: Սա որեւէ շրջանակի մեջ չի տեղավորվում ուղղակի: Կառավարությունը մասնավոր բիզնեսի վնասները չպետք է փոխհատուցի, վերջ, վերջակետ, այստեղ մենք չենք կարող քննարկել դա: Այնպես ստացվեց, որ այդ փոխհատուցման համար եղավ մեկ բարձրացում սակագնի, հիմա՝ երկորդ բարձրացումը: Սա մերժելի է: Էլեկտրաէներգիայի սակագինը ռեալ ռեսուրս ունի իջեցման»։

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության դրական տեղաշարժերին, ապա տնտեսագետը  դրանք հիմնականում տեսնում է գյուղատնտեսության ոլորտում: Բայց այդ ցուցանիշները մեծապես կախված են նաեւ եղանակային լավ պայմաններից: «Ես գոնե, առաջին քայլենրն եմ տեսնում, որ կազմակերպման առումով դեպի հատկապես ավանդական շուկաներ՝ ՌԴ, որը շատ մեծ շուկա է, այստեղ կրկնակի աճ ունենք: Կարծում եմ, որ լուրջ ձեռքբերումներ կան գինեգործության մեջ: Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանը արտաքին շուկաներում ապագա ունի այս ասպարեզում: Ոչ միայն այն գինիների մասով, որոնք միջին սպառողի համար են նախատեսված, այլեւ՝ պրեմիում դասի գինիների մասով, որն իսկապես ձեռքբերում է»:

Ի դեպ, եթե առաջին կիսամյակում արտահանված ապրանքների մեջ գյուղատնտեսական ապրանքները կազմել են շուրջ 30 տոկոս, ապա վերջին տվյալներով ցուցանիշն արդեն անցել է 80 տոկոսից:

Back to top button