ԿարևորՄշակույթ

Գյումրին այս տարի կճանաչվի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Հայաստանում է ԱՊՀ համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը: Այսօր պատվիրակության անդամներին՝ հայտնի մշակութային գործիչներին ընդունել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ երեկոյան  կընդունի նաեւ երկրի ղեկավարը:

Իսկ մինչ այդ հյուրերն այսօր այցելել են Մատենադարան, ծանոթացել ձեռագրատան ցուցադրություններին ու իրենց տպավորությունները կիսել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նրանք նշեցին, որ Հայաստանում են «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հստակեցման համար եւ իրականացման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
24 հոգանոց  պատվիրակության կազմում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղըրղզստանի մշակույթի, սպորտի, կրթության, գիտության անվանի գործիչներ, լրագրողներ:
ԱՊՀ ՀՄՀ համանախագահ Միխայիլ Շվիդկոյն ասաց, որ  խորհրդի գործունեությունն առաջին հերթին ուղղված է ոչ մայրաքաղաքների մշակութային զարգացմանը:

 

Թողնել պատասխան

Back to top button