Հասարակություն

ԱԳ նախարարի տեղակալը Լիտվայում էր

Հունվարի 21-22-ին Լիտվայում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը` քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Հունվարի 22-ին կայացավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Վիտաուտաս Լեշկյավիչյուսի հետ: Քննարկվեց ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի դրական ընթացքի, ազատ առևտրի գոտու, երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը հույս հայտնեցին, որ Լիտվայի ԵՄ նախագահության ընթացքում Արևելյան գործընկերության երկրների Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում կարձանագրվի Հայաստանի նշանակալի ձեռքբերումները ասոցացման համաձայնագրի շուրջ: Նույն օրը քննարկումներ տեղի ունեցան Լիտվայի Սեյմասի Եվրոպական ակումբում, որտեղ փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում, ՀՀ-ի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի տարբեր հարցերին:

Թողնել պատասխան

Back to top button