Քաղաքական

Ընտրվելու դեպքում Արամ Հարությունյանը կներդնի ընտրական նոր համակարգ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի պաշտոնին երրորդ անգամ հավակնող «Ազգային Համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում դժգոհել է իր դեմ կիրառվող սև PR- ով։ Նա չի չբացառում ընտրարշավից դուրս գալու հավանականությունը:

Ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուի բացակայությունը հույս է ներշնչում Արամ Հարությունյանին, որ չեն արդարանա սոցիոլոգիական հարցումների արդյունքները, համաձայն որոնց՝ նա գալիք ընտրություններում չի համարվում հիմնական հավակնորդներից:
Ի դեպ՝ 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում այս քաղաքական գործիչը 9 թեկնածուների շարքում զբաղեցրել էր վերջին տեղը` հավաքելով 2892 ձայն:
Որպես ընդդիմադիր՝ Արամ Հարությունյանը լրագրողների հետ այս հանդիպման առիթը օգտագործեց իշխանություններին քննադատելու համար: Ըստ նրա՝ իշխանությունները սարսափած են և այդ պատճառով իրեն զրկել են  բավականին երկար ժամանակ հեռուստատեսությամբ ուղիղ եթերում հանդես գալու հնարավորությունից:
Ի՞նչ թիմով է մասնակցում փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին Արամ Հարությունյանը: Այս հարցը, ըստ էության,  մնաց անպատասխան: Իր հաղթանակի դեպքում «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը գիտի, թե ում կառաջարկի վարչապետի պաշտոնը, սակայն խուսափեց անուն տալ:

Ըստ Հարությունյանի՝ երկրի ղեկավարին պակասում է քաղաքական կամքը, ինչքան էլ լավ ծրագրեր ունենա:  Անդրադառնալով սեփական նախագահական ծրագրերին՝ նա հայտարարեց, որ նպատակ ունի ներդնել նոր ընտրական համակարգ, ըստ որի՝ թեկնածուները կընտրվեն բալային սկզբունքով, ինչպես ուսանողները քննություն հանձնելիս: Նախագահացուն ընտրվելու դեպքում մտադիր է տարանջատել պետական և տնտեսական իշխանությունները:

Ի դեպ՝ ասուլիսին նախագահի թեկնածուն քննադատեց և ընդդիմադիր ճամբարը ներկայացնող այլ հավակնորդներին: Ըստ նրա՝ առաջադրվելով նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դրեց նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին շեքսպիրյան Լիր արքայի» կարգավիճակին, ինչի համար Արամ Հարությունյանը ցավում է:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button