ԿարևորՀասարակություն

Ամանորյա սթրես

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Ամանորի ու սուրբծննդյան տոները ենթադրում են ոչ միայն ուրախ շփումներ, կերուխում և նվերներ ,այլ նաև սթրես։ Դա պայմանավորված է ժամանակի սղությամբ, փողի պակասով ու կարճ ժամանակում շատ նվերներ գնելու անհրաժեշտությամբ։
Ամերիկացի հոգեբաններն ասում են, որ ամանորյա սթրեսի զոհ են դառնում հատկապես կանայք, քանի որ հենց նրանք են իրենց ուսերին կրում Ամանորի եռուզեռի ծանր բեռը։ Ամերիկյան գործընկերների տեսակետը կիսում է նաև հայ հոգեբանը։
Միհրդատ Մադաթյանը ևս համոզված է, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը տարվա ամենասթրեսային օրերն են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայսատանում։
Ավելին՝ նա պնդում է, որ մեզանում սթրեսն առավել ընդգծված է, քանի որ ինչպես այլ հարցերում, տոների կազմակերպման առումով էլ չափազանցություններ սիրում ենք։

 

Թողնել պատասխան

Back to top button