Հասարակություն

Մարդիկ ավելի ուշադիր են դառնում իրենց առողջության նկատմամբ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Լինելով 21-րդ տարի արհավիրքը՝ քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ:  Հիվանդությունը կարելի է հաղթահարել և կանխարգելել պարբերաբար ստուգման շնորհիվ: Այդուհանդերձ՝ հիվանդությւոնը ոչ միայն աճում է, այլև երիտասարդացել է, ինչը մեծ խնդիր է ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում:
Խոսելով  կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման միտումների, արձանագրված ցուցանիշների մասին՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր ամփոփել է նաև կենտրոնի անցնող տարին:
Կենտրոնի տնօրենը հավաստիացրել է, որ ամենադրական հանգամանքը դիմելիության աճն է, ինչը վկայում է հասարակության կողմից վստահության բարձրացման և իրենց իսկ առողջությանը ավելի լուրջ վերաբերմունքի մասին: Ըստ նրա՝ եթե  2011 թվականին կենտրոնն ունեցել է 20 հազար այցելու, ապա 2012-ի այսօրվա դրությամբ կենտրոն այցելել է արդեն 23 հազար 500 մարդ։
Խաչանուշ Հակոբյանի տեղեկացմամբ՝ կենտրոն հիմնականում դիմում են 35 տարեկանից բարձր կանայք, քանի որ քաղցկեղի համար ռիսկային տարիքը սկսվում է հենց այդ տարիքից: Թե քանի դեպք է կանխարգելվել, կենտրոնը չի կարող նման տվյալներ տրամադրել, քանի որ այստեղ հիմնականում ախտորոշում են. հետագա բուժումն այլ կենտրոններում է իրականացվում, ասաց Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Հակոբյանը:

Թողնել պատասխան

Back to top button