ԿարևորՔաղաքական

Առաջին ընթերցմամբ ընդունվեց էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու ՀՀԿ-ի նախագիծը

ՀՀ Ազգային Ժողովը 66 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ ձայներով այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: ԱԺ արտահերթ նստաշրջանին նախագծին կողմ է քվեարկել միայն քաղաքական կոալիցիան՝ ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունները: «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները ինչպես և հայտարարել էին դեմ են քվեարկել:

Թողնել պատասխան

Back to top button