ԿարևորՀասարակություն

Թուրքիայում կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը»

Թուրքիայի «Հայ մշակույթի և զորակցության միությունը»Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառում է նախաձեռնել։ «Ակօս»-ի փոխանցմամբ՝ այն տեղի է ունենալու նոյեմբերի 25-ին։ Միջոցառման ընթացքում նախ ներկայացվելու են Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, ապա ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Անցյալ շաբաթ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գունայը հայտարարել էր, որ իրենք կարևորում են տարբեր մշակույթների և լեզուների պատկանող ստեղծագործությունների հրատարակումը: Նախարարն ասել էր, որ նախատեսում ենք Հայ երաժշտության մեծ գուսան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հուշագիրք հրատարակել:

Թողնել պատասխան

Back to top button