ԿարևորՀասարակություն

Բանկային աշխատողներին շնորհավորել է Տիգրան Սարգսյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր նշվում է ազգային արժույթի և բանկային աշխատողի օրը: Հայկական դրամը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի այս օրը: Ավելի ուշ կառավարությունը որոշել է, որ նույն օրը պետք է նշվի նաև բանկային աշխատողի օրը: Որոլտի աշխատակիցներին այսօր կառավարության նիստի սկզբում շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այնուհետ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է այս տարվա առաջին 10-ն ամիսներին գրանցված տնտեսական աճի ցուցանիշերը ընդհնարապես ու 4 խոշոր ուղղություններում՝ մասնավորապես:

«Տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.2 տոկոս, իսկ առանձնացված 4 խոշոր ոլորտներում, մասնավորապես՝ արդյունբերությունում գրանցվել է 10, զբոսշրջաության ոլորոտում 8.5, ծառայությունների ոլորտում՝ 11 տոկոս աճ»,- տեղեկացրել է Տիգրան Դավթյանը: Նախարարի վստահեցմամբ՝ առաջանցիկ տեմպ է գրանցվել նաև արտահանման ոլորտում, դրական է հարկային մուտքերի դինամիկան: Տիգրան Դավթյանը նշել է, որ ավելացել է նաև էկոնոմիկայի նախարարությունում և գերատեսչությանը կից ստորաբաժանումներում աշխատողների թիվը՝ 7 հազարով, 2011-ի 240 հազարի փոխարեն այս պահին ոլորտում զբաղված է 247 հազար մարդ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը մտահոգիչ է համարել աշխատողների իրական թվաքանակի պատկերը:

Թողնել պատասխան

Back to top button