ԿարևորՀասարակություն

Զինվորներ տեղափոխող «Ուրալը» Քելբաջարում վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Արցախի Պաշտպանության բանակից խորը ցավով տեղեկացնում են, որ երեկ ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի զորամասերից մեկին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով  մահացել է 4 զինծառայող`  ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր  Երեմյանը,  շարքայիններ Գագիկ Վարդանյանը, Սանասար   Փիլոյանը, Մանվել Աբիջանյանը:  Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայող ժամը 23.45-ին հասցվել են Վարդենիսի կայազորային հիվանդանոց: Ներկայում նրանցից 6-ին տեղափոխել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ԼՂՀ ՊԲ-ը շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին, զորակցություն հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Պատահարի մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ:

 

Թողնել պատասխան

Back to top button