ԿարևորՀասարակություն

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նշեց հիմնադրման 125 ամյակը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը Լոս Անջելեսում նշեց հիմնադրման 125 ամյակը: Այդ առիթով կուսակցությունը գիտաժողով էր գումարել, որին մասնակցեցին Հարավային Կալիֆորնիայի, Նորթրիջի, Լոս Անջելեսում Կալիֆորնիայի, Միչիգանի, Օքսֆորդի  համալսարանների և այլ գիտական կենտրոնների հայ պրոֆեսորներ և մասնագետներ: Նրանք ներկայացրին ավանդական կուսակցության ստեղծման պատմությունը,  անցած ճանապարհը, քաղաքական ուժի դերը հայ ժողովրդի համար վճռորոշ ժամանակահատվածներում, կուսակցության գործունեությունը Սփյուռքի գաղթօջախներում: Հնչակյան կուսակցության Ամերիկայի վարիչ մարմնի ատենապետ Վազգեն Խոդանյանը նշեց, որ անցյալի գնահատմամբ, այսօր մտադիր են նորովի սկսել կուսակցության գործունեությունը` առավել ակտիվ ներգրավվելով Հայաստանի քաղաքական կյանքում:

Թողնել պատասխան

Back to top button