ԿարևորՀասարակություն

Քրիստոֆ Զոն.«Գերմանիայում լիովին ապաքինվում է քաղցկեղով հիվանդների 85 տոկոսը, իսկ Հայաստանում` 55-60 տոկոսը»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Կրծքագեղձի քաղցկեղը չարիք է մարդկության համար և հազարավոր կանայք աշխարհում մահանում են հենց այդ դաժան հիվանդության պատճառով: Այս արհավիրքից միակ փրկությունը վաղ ախտորոշումն ու կանխարգելումն է: Ինչպես հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում կայացած կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման թեմայով կոնֆերանսին նշել է Խաչանուշ Հակոբյանը. չնայած քաղցկեղը շարունակում է մեծ տարածում գտնել աշխարհում, միաժամանակ մեծացել է նաև հիվանդության վաղաժամ հայտնաբերման տոկոսը: Այս օրերին Հայաստանում է Գերմանիայից ժամանած պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը, ով Հեյդելբերգի համալսարանի կանանց կենտրոնի տնօրենն է: Մասնակցելով Հայ-ամերիկյան կենտրոնում կազմակերպած կոնֆերանսին` Զոնը պատասխանել է հիվանդության և դրա կանխարգելմանն ու բուժմանը վերաբերող բոլոր հարցերին: Ներկայացրել է նաև համեմատական տվյալներ հիվանդությանը վերաբերող հայաստանյան և գերմանական իրականությունից:

Քաղցկեղով հիվանդ կանանց 30 տոկոսը տառապում է կրծքագեղձի քաղցկեղից: Կրծքագեղձի քաղցկեղի պատճառած մահերի քանակն անհամեմատ պակաս կլինի, եթե կանայք ավելի լուրջ վերաբերվեն իրենց իսկ առողջությանը` հետևելով ընդամենը մի քանի սկզբունքների. Կատարեն կրծքագեղձի ամենամսյա ինքնազննում, ենթարկվեն կրծքագեղձի ամենամսյա ստուգման ստուգման բժշկի կողմից և պարբերաբար ենթարկվեն մամոգրաֆիկ ստուգման: Դեռևս 1995 թվականին Հայաստանում չգիտեին ինչ ասել է մամոգրաֆիա: 97 թվականից արդեն Երևանում գործում է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնը, որի նպատակն է կանանց առողջ կյանքի ապահովումը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման միջոցով: Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի տեղեկացմամբ` կենտրոնում հետազոտված մոտ 300 000 կանանցից, միայն 160.000-ն անցել է կրծքագեղձի հետազոտություն, որոնցից 8000-ի մոտ հայտաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այս 8000-ից մոտ 4000 կանայք` չնայած կրծքագեղձի քաղցկեցին այսօր ապրում են և շաչունակելու են ապրել դեռ երկար տարիներ: Այսպիսով`լինելով 21-րդ տարի արհավիրքը, այն դեռևս դատավճիռ չէ:

Այդուհանդերձ` լինելով բավականին լուրջ և կյանքի համար վտանգավոր հիվանդություն, հիվանդությունը տարեց տարի աճում է և ամբողջ աշխարհում շարունակում է մնալ բժշկական աշխարհի ամենալուրջ խնդիրը: Ինչպես հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում կայացած կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման թեմայով կոնֆերանսին նկատեց Խաչանուշ Հակոբյանը. չնայած քաղցկեղը շարունակում է մեծ տարածում գտնել աշխարհում, միաժամանակ մեծացել է նաև հիվանդության վաղաժամ հայտնաբերման տոկոսը: Ի դեպ` այս օրերին Հայաստանում է Գերմանիայից ժամանած պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը, ով Հեյդելբերգի համալսարանի կանանց կենտրոնի տնօրենն է: Մասնակցելով Հայ-ամերիկյան կենտրոնում կազմակերպած կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման թեմայով կոնֆերանսին
Զոնը պատասխանել է հիվանդությանև, դրա կանխարգելմանն ու բուժմանը վերաբերող բոլոր հարցերին: Քրիստոֆեր Զոնի խոսքով` համաժողովը նաև մի վայր է, որտեղ բժիշկներն ու մասնագետները փորձի փոխանակման միջոցով փորձում են գտնել խնդրի լուծման ուղիներ:

«Ես գիտեմ , որ Հայաստանում դուք մեծ խնդիրներ ունեք կապված կանանց կրծքագեղձի քաղցկեղի հետ: Դրա համար մենք ամեն 2 ամիսը մեկ գալիս ենք Հայաստան այդ խնդիրներին լուծում տալու և ստանդարտ բուժման հնարավորություններ ստեղծելու նպատակով: Մեզ մոտ Գերմանիայում լիովին ապաքինվում է հիվանդների 85 տոկոսը, այն դեպքում երբ Հայաստանում բուժվում է հիվանդների ընդամենը 55-60 տոկոսը»:

Նշենք, որ հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս:

Թողնել պատասխան

Back to top button