ԿարևորՄշակույթ

Մեկնարկում է «Ես եմ» երիտասարադական միջազգային 7-րդ կինոփառատոնը. հայկական ֆիլմերը կրկին կաղում են

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 24-28-ը Երևանում կանցկացվի «Ես եմ» երիտասարադական միջազգային 7-րդ կինոփառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Շարմ» ընկերության և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համատեղ ջանքերով։ Փառատոնին այս տարի մասնակցում է 12 երկիր, միայն 60 ֆիլմ ներկայացրել է Ռուսաստանը։ Փառատոնի կազմակերպիչներն այսօր նշել են, որ այս տարի փառատոնում ընդգրկված ֆիլմերից ամենահետաքրքիրը հենց ռուսական ֆիլմերն են, իսկ հայկական կինոն՝ դարձյալ կաղում է։ Հայաստանը փառատոնում կներկայացնի շուրջ 70 ֆիլմ։

92 ֆիլմ աշխարհի 12 երկրներից։ «Ես եմ» երիտասարդական միջազգային կինոփառատոնն արդեն 7-րդ անգամ Երևանում է համախմբում երիտասարադ ռեժիսորների աշխարհի տարբեր ծայրերից։ Մրցանակներ են սահմանված վեց անվանակարգերում։ Փառատոնը կմեկանրկի հոկտեմբերի 24-ին՝ Երևանի կինոյի տան դահլիճում։ «Ներկայացված հայկական ֆիլմերի ցանկում ևս հետաքրքիր աշխատանքներ կան, բայց հայկական ֆիլմերը, մասանվորապես խաղարակային ժանրի, զգալիորեն զիջում են իրենց որակով»,- ցավով արձանագրում են փառատոնի կազմակերպիչները։ Ի տարբերություն նախորդ տարիների, սոցիալական թեման այս տարի երիտասարդների ֆիլմերում ավելի հազվադեպ է հանդիպում՝ իհարկե ոչ այն պատճառով, որ սոցիալական խնդիրներն այլևս հաղթահարված են, պարզապես առաջնային պլանում այսօր հայտնվել է մարդը՝ մի փոքր ավելի լավատես և ինքնավստահ։

Այդուհանդերձ, «Ես եմ» կնոփառատոնը երիտասարդ ռեժիսորի համար ճանապրահ է դեպի կինոաշխարհ։ Իսկ շփումները օտարզգի գործընկրենրի հետ` ճաշակն ու մտահորիզոնը ընդլայնելու լավ հնարավորություն։ Երիտասարդ ռեժիսորի համար փառատոնը բացահայվելու և ինքնարտահայտվելու լավ հնարարվորություն է։ «Մենք սերմը գցում ենք, իսկ այն ջրելու խնդիրը պետությանն է», -նկատում է փառատոնի ժյուրիի անդամ Արա Մնացականայանը։ «Ես եմ » կինոփառատոնի ժյուրին այս տարի ղեկավարում է օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը:

Թողնել պատասխան

Back to top button