Հասարակություն

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը Ստեփանակերտից տեղափոխվել է Շուշի.

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը Ստեփանակերտից տեղափոխվել է Շուշի. հոկտեմբերի 21-ին նախարարության նոր շենքի բացման արարողությանը մասնակցել է Բակո Սահակյանը: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահ Սահակյանը կարևորել է տարբեր գերատեսչությունների տեղափոխումը Արցախի հինավուրց մշակութային մայրաքաղաք` այն համարելով կարևոր գործոն՝ Շուշիի հետագա զարգացման համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա կնպաստի նաև պատմական շենքերի պահպանմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Թողնել պատասխան

Back to top button