

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան վստահեցնում է, որ օդանավակայանը գերանվտանգ է, այն կարող է ժամում 100 ուղևոր սպասարկել, ինչը նշանակում է, որ օրական հնարավոր է տասնյակ թռիչքներ իրականացնել: Օդանավակայանը զարգացման հեռանկար ունի և ընդլայնման հնարավորություն: Մինչ այդ, սակայն, պետք է թռիչքներ սկսել:
Մինչ Երևանում փորձում են հասկանալ, թե ինչու թռիչքներ չի իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանը, պարզվում է Արցախում երեկ տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետի հանդիպումը հայաստանյան բանկերի ներկայացուցիչների հետ, ուր քննարկվել է նաև օդանավակայանի կառուցման համար հատկացված ֆինանսական միջոցների հարցը։
Օդանավակայանի կառուցման համար, ի դեպ, ծաքսվել է 8 մլրդ դրամ: Հանդիպման ժամանակ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ մեկ շաբաթից Ստեփանակերտի օդանավակայանը կիրականացնի առաջին տեխնիկական թռիչքը, մեկ ամսվա ընթացքում էլ հնարավոր է սկսեն արդեն կանոնավոր թռիչքները։
Այն, ինչ կատարվում է մեր երկու հարևանների՝ Թուրքիայի եւ Ադրսեջանի միջև, քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմամաբ նյարդերի պատերազմ է: Չբացառելով ռազմական գործողություննեի վերսկսումը՝ քաղաքագետը ավելացրեց, որ որքան մենք լռենք, այնքան սանձարձակ է լինելու մեր հակառակորդը: