ԿարևորՏնտեսական

Գազի սակագինը կբարձրանա. ժամկետները դեռ հայտնի չեն

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Ազգային ժողովում  տնտեսական  հարցերի ու  ֆինանսավարկային եվ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստով ավարտվեցին կառավարության ներկայացրած «Հայաստանի  Հանրապետության  2011թ. պետական բյուջեի  կատարման մասին» տարեկան  հաշվետվության քննարկումները։

Այնպես ստացվեց, որ նոր գումարման խորհրհրդարանը քննարկում է նախորդ գումարման օրենսդրի կողմից ընդունված նախավերջին պետբյուջեյի կատարման հաշվետվությունը: Սովորաբար, այս ընթացակարգը իրականացվում է մայիսին, բայց քանի որ այդ ժամանակաշրջանում այս տարի անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, քննարկումները տեղափոխվեցին աշուն:

2011 թվականի ֆինանսական գործընթացները տնտեսական ոլորտում այսօր ևս ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդհանուր առմամբ՝ 2011 թվականին բյուջեի եկամուտները կազմել են  ՀՆԱ- ի 23,1 տոկոսը, ինչը 0,8 տոկոսվ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 0,4 տոկոսով` նախանշվածից:

2011 թվականը լավ տարի էր. գնահատականը  էկոնոիկայի նախարար Տիգրան Դավթյանինն է:

«2011 թվականին ՀՀ ՀՆԱ-ի աճը կազմել 4,6 տոկոս»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ անցյալ տարվա ընթացքում  տնտեսության սկիզբ առած բալանսավորման միտումները  այսօր էլ կրում են շարունակական բնույթ: Կառավարությունը մտադիր է ձեռնարկել առաջին գործուն քայլերն արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ, նշեց Տիգրան Դավթյանը:

Ինչևէ, հաջորդ տարի ամենայն հավանականությամբ կավելանան ոչ միայն արտահանման ծավալները:

Գազի սակագնի հնարավոր թանկացման մասին այսօր ակնարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այնուամենայնիվ՝ նա դժվարացավ նշել հստակ ժամկետներ, պայմանավորելով սակագնի վերանայման անխուսափելիությունը մի քանի գործոնով:

Ամեն դեպքում՝ քննարկումները կիրականացվեն բաց և թափանցիկ մթնոլորտում, խոստացավ հանձմնաժողովի նախագահը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button