Կիրակի

Ռուսաստանն ամեն ինչ անում է փչացնելու Հայաստանի հետ հարաբերությունները. Վարդանյան. «Կիրակի»

Ի՞նչ է կատարվում հետընտրական Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Ընդդիմությունը միտինգներ չի անում, բոլորը բոլորին դատի են տալիս՝ ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժեր դիմել են ՍԴ, թե «չեղարկե՛ք ընտրությունները»։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տալիս ԿԸՀ-ին, Նարեկ Կարապետյանը՝ Քննչական կոմիտեին, ԿԸՀ-ն թույլ է տվել մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, իրավապահ մարմինները, կարծես, խիստ են․ Սամվել ու Նարեկ Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը չեն կարող հեռանալ Հայաստանից։

Բայց ամենից ուշագրավը, թերևս, Ռուսաստանի հետ հարաբերություններն են, որոնք ակնհայտորեն թևակոխում են նոր փուլ։ Հյուրընկալել ենք Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ, վերլուծաբան Էդգար Վարդանյանին։

Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։

Կարդացեք նաև

Back to top button