
Այսօր նշվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ սոցիալական ապահովության նվազագույն չափանիշների մասին թիվ 102 կոնվենցիայի ընդունման 74-ամյակը։ Այդ սկզբունքների կյանքի կոչման կարևոր ուղղություններից մեկը կենսաթոշակային համակարգի շարունակական զարգացումն ու կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանության ամրապնդումն է Հայաստանում, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել են նոր աջակցության մեխանիզմներ և բարձրացել են կենսաթոշակառուների եկամուտները։
Թեմայի վերաբերյալ առանցքային փաստերն ու թվերը՝ գրաֆիկական պատկերներում։




