ԿարևորՄիջազգային

Այս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբային օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմ

Գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով խոցվել եւ ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 660 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գիշերային հարձակումը, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, դարձել է վերջին տարվա ամենամասշտաբայինը։

Ռուսական զինվորականների տվյալներով՝ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Վորոնեժի, Տուլայի, Ռյազանի եւ Աստրախանի մարզերի, ինչպես նաեւ Մոսկվայի տարածաշրջանի եւ Ղրիմի վրա, ինչպես նաեւ Սեւ եւ Ազովյան ծովերի ջրային տարածքներում։

Ուկրաինական դրոնների հարձակումներն ակտիվացնել են գարնանը եւ ամռան սկզբին։ Ռուսաստանի տարածաշրջաններում նկատվում է վառելիքի ճգնաժամ՝ ՆՊԶ-ների վրա հարվածների ֆոնին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին հայտնել է, որ հաստատել է անվտանգույն ծառայության համար Ռուսաստանի դեմ «40-օրյա ազդեցության օպերացիա»՝ «պատերազմի դադարեցման նպատակով»։

Նա նշել է, որ ստացել է ՈւԱԾ ղեկավար Եվգենի Հմարայի զեկույցը «մեր հեռահար պատժամիջոցների պլանի, միջին հեռահարության պատժամիջոցների եւ ՈւԱԾ հատուկ գործողությունների կենտրոնի «Ալֆա»-ի արդյունքների մասին»։ Զելենսկու խոսքով՝ ՈւԱԾ-ն ունի «ճակատում Ուկրաինայի դիրքերի պաշտպանության ամենաբարձր ցուցանիշները՝ տարբեր տիպի դրոնների կիրառման շնորհիվ»։

Կարդացեք նաև

Back to top button