
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն այսօր` հունիսի 26-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։
Քամին`հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում այսօր ցերեկը կլինի 29- 31, երեկոյան`22- 24, գիշերը`17- 19 աստիճան։
Մայրաքաղաքում ամենաշոգ հունիսի 26-ն արձանագրվել է 2021 թվականին`38.4°C, ամենազովը` 1983 թվականին` 10.2°C




