
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մշտական կապի մեջ է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ և հետևում է երկրաշարժի հետևանքներին ու հայ համայնքի կրած վնասներին։
Համայնքից ստացված տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը մեծ ավերածություններ և մարդկային կորուստներ է պատճառել։ Բնակչության շրջանում դեռևս վախ և անորոշություն է տիրում։
Երկրաշարժի հետևանքով քանդվել են երկու հայ ընտանիքների տներ։ Կան նաև վիրավորներ և անհետ կորած հայեր։
Պետրոս եպիսկոպոս Մանուելյանն ու համայնքի վարչությունը շարունակում են հետևել իրավիճակին՝ մշտական կապ պահպանելով Արամ Ա կաթողիկոսի հետ։




