Հասարակություն

ՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց

Անահիտ Մանասյանը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերն ու մտահոգությունները՝ կապված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի, ընտրված խափանման միջոցի, նրա տեսակցությունների նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների, անմեղության կանխավարկածի պահպանման կարևորության և նրա այլ իրավունքների երաշխավորման հետ:

Պաշտպանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս հունիսի 22-ին այցելել են քրեակատարողական հիմնարկ, տեսակցել և առանձնազրույց ունեցել Անդրանիկ Թևանյանի հետ։ Մինչ այդ էլ անձի իրավունքներին առնչվող՝ բարձրացված հարցերը հասցեավորվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ներկայացված հարցերն ուսումնասիրվում են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում և կհասցեավորվեն ՄԻՊ հաստատության ունեցած գործիքակազմի համատեքստում:

Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման։

Կարդացեք նաև

Back to top button