ԿարևորՔաղաքական

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղաuպանությունը ճանաչելու նախագծին

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հաղորդում է Haaretz-ը։

«Երբեք ուշ չէ ճիշտ գործելու համար»,-կառավարության նիստում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

Փաստաթուղթը նաև նախատեսում է դատապարտել ցեղասպանության ժխտման և պատմական ճշմարտությունն աղավաղելու ցանկացած փորձ։

Հաջորդ փուլում որոշումը նախատեսվում է ներկայացնել Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի հաստատմանը։

Իսրայելական լրատվամիջոցների գնահատմամբ՝ այս քայլը կարող է ավելի սրել Իսրայելի և Թուրքիայի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ կողմ է Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագծին։

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին, ըստ որի՝ Իսրայելը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Նախագծում նշվում է նաև, որ Իսրայելը կդատապարտի այն ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։

Կարդացեք նաև

Back to top button