
Արտենի գյուղի մոտակայքում իրար են բախվել «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։
Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգն ստացվել է այսօր` հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած, հայտնում են Փրկարար ծառայությունից։




