ԿարևորՀասարակություն

Արտենիի մոտ ավտովթարից տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև:

Նրանք մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Արտենի գյուղի մոտակայքում իրար էին բախվել «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգն ստացվել է այսօր` հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին։

Կարդացեք նաև

Back to top button