
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում այսօր` հունիսի 22-ին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին`հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Արարատի եւ Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Օդի ջերմաստիճանը մինչեւ հունիսի 24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երեւանում երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Ցերեկը կլինի 30- 32, երեկոյան`22- 24, գիշերը` 18- 20 աստիճան։




