
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ գործնականում կորցրել է իր ամենամոտ դաշնակիցների աջակցությունը, հայտնում են The Telegraph եւ The Observer պարբերականները։
Նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցության` նրան հավատարիմ պատգամավորի խոսքով, վարչապետը այսօր` հունիսի 22-ին, կարող է հայտարարել իր հրաժարականի ամսաթիվը։
The Telegraph-ի՝ կառավարությունում ունեցած աղբյուրը նշում է, որ շաբաթ եւ կիրակի օրերին Սթարմերը նցկացնում է Լոնդոնից դուրս` Չեքերսի պաշտոնական նստավայրում՝ կնոջ հետ` մտորելով ստեղծված իրավիճակի մասին։
Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Սթարմերը գիտակցում է, որ «խաղն ավարտված է», եւ մտածում է ինչպես «պահպանել իր ժառանգությունը»։
Լեյբորիստական կուսակցության աղբյուրը The Observer-ին հայտնել է, որ վարչապետը կարծես «հաշտվել է» հրաժարական տալու անհրաժեշտության հետ։ «Նա բախվել է դաժան իրականությանը․ աջակցությունն այլեւս չկա։ Ճշմարտությունն այն է, որ բոլորը հասկանում են՝ ներկայիս իրավիճակն այլեւս կենսունակ չէ»,- ասել է աղբյուրը։
BBC-ն ավելի վաղ նշել էր, որ Սթարմերի դիրքերը թուլացել են մայիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում լեյբորիստների ծանր պարտությունից հետո։ Նրանց ձայների զգալի մասը նվաճել էին Նայջել Ֆարաջի ղեկավարած աջ պոպուլիստական Reform UK կուսակցության ներկայացուցիչները։




