Սուրճ ու սեր առավոտից

Հունիսի 19-ը՝ մանկական ֆուտբոլի համաշխարհային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուրեր՝ «Փյունիկ Ակադեմիայի» 12 տարեկանների հավաքականի պաշտպան Էրիկ Հովհաննիսյան, Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյան:

Թեմա. Մանկական ֆուտբոլի համաշխարհային օր: Հունիսի 19-ին նշվում է Մանկական ֆուտբոլի համաշխարհային օրը։ Տոնը սահմանվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ երեխաներին և երիտասարդներին սպորտի մեջ ավելի ակտիվ ներգրավելու նպատակով։

Տոնը նշվում է հունիսի 19-ին՝ 2001թ.-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և ՖԻՖԱ-ի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա։

Այս օրը աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են մարզական միջոցառումներ, մրցաշարեր և ֆուտբոլային հանդիպումներ՝ մանկական ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ՝ խթանելով առողջ ապրելակերպը, թիմային ոգին և սպորտի նկատմամբ սերը։

Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button