
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Հայաստանի հանրային ռադիոն 100 տարեկան է: Այս նշանակալից հոբելյանի կապակցությամբ ոչ միայն կազմակերպվել ու դեռ կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, այլև ձայնագրվել է մի յուրահատուկ երգ, որն ունի ոչ պակաս հետաքրքիր նախապատմություն: Այդ մասին պատմում է երգի հեղինակ, «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը:




