
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Կոմիտաս վարդապետի մշակած այս երգն իրականում շատ հայտնի է ոչ միայն հայերիս, այլև հարևան ժողովուրդների շրջանում, սակայն, մեկ այլ անվանմամբ։ Հենց անվանման, ինչպես նաև հարևանների կողմից այս երգի «սեփականաշնորհման» փորձերի և այլ հետաքրքիր մանրամասների մասին «Նոտայից ստուդիա» հաղորդման այս թողարկմանը պատմում է երգչուհի Աննա Մայիլյանը։




