Հատուկ նախագծեր

«Չեխ օդանավի» հայկական թռիչքը. «Գնա՛նք տեսնենք»

«Չեխ օդանավի» հայկական թռիչքը. ինչպես է «Համո Սահյան» անունով տուրբոթիռը Երևանը կապում Կապանի հետ: Մեծ ինքնաթիռների՝ 10-11 կմ բարձրության փոխարեն, L410 տուրբոթիռը բարձրանում է մինչև 4.5 կմ։

Ցամաքով 5 ժամի փոխարեն՝ Երևան-Կապան 320 կմ ճանապարհը այն անցնում է ընդամենը 45 րոպեում։ Ի՞նչու է «ամպերից վեր» թռիչքների համեմատ ցածրաթռիչք օդանավի կառավարումը հրամանատարից պահանջում հավելյալ հմտություններ։ Ինչո՞ւ է Կանադայում ուսում ստացած երիտասարդ երկրորդ օդաչուի համար հայկական լեռների վրայով թռիչքը միջազգային ավիացիայի մուտքի անգնահատելի փորձ։

«Գնա՛նք տեսնենք» հաղորդաշարի հեղինակ Աստղիկ Փիլիպոսյանը շարժվել է օդաչուական կազմի ժամանակացույցով. մեկ օրվա ընթացքում «Զվարթնոց»-ից մեկնել է «Սյունիք» օդանավակայան և վերադարձել։

Կարդացեք նաև

Back to top button