ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Իշխանյանը սերում է գիտնականների ընտանիքից:
Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան:
Դպրոցական տարիներին մասնակցել է պատմության, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի օլիմպիադաներին: Սովորել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ավարտելով ջութակի և հետո քամանչայի դասարանները:
Երգել է Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախմբում, նվագել դպրոցի ջութակահարների անսամբլում, սիմֆոնիկ նվագախմբում և ժողգործիքների անսամբլում, մասնակցել տարբեր երաժշտական փառատոնների:
Համահեղինակ է 30 գիտական հոդվածների բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: 2016 թվականին շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ՝ ֆիզիկայի ոլորտում գիտական խմբի գրանցած արդյունքների համար:




